Սիրելի հայրենակիցներ:
Ազատ Արցախի Հանրապետությունը տոնում է անկախության 22-րդ տարեդարձը: Սա մի տոն է, որտեղ միահյուսվում են անսահման երջանկությունն ու հպարտությունը: Սեփական հողի վրա ապրելու իր արդարացի իրավունքը մեծ փորձություններով, զրկանքներով և անվերադարձ կորուստներով կերտած անկախ Արցախի Հանրապետությունն այսօր խաղաղ պայմաններում շենացնում է մեր Հայրենիքի այդ փոքր հատվածը: Երիցս փառք մեր ժողովրդին, որը կարողացել է 21-րդ դարում կերտել երկու անկախ պետականություն, որոնք ընտրել են ժամանակակից ժողովրդավարական արժեքներով ապրելու ճշմարիտ ուղին: Թող Աստված օրհնի հայոց երկու պետականությունները: Ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը համայն հայության հուզմունքի և ուրախության խորհրդանիշն է, որի հարատևությունը բոլորիս նվիրական երազանքն է, իսկ զարգացումը` բոլորիս պարտքը:
Սրտանց շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին, հատկապես Արցախում ապրող մեր հայրենակիցներին, այս երանելի տոնի` Արցախի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք անսասան խաղաղություն Արցախի երկնքին, անմահական բարիքներ Արցախի արյունով սրբացած հողին և անվերջանալի հաջողություններ Արցախի հերոսական ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել