Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Թալին» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ «ձախ ձեռնաթաթի ափային մակերեսի գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 13-ամյա Էլեն Ա-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Թալինի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում երեխան իրենց գյուղում գործող «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման դասասենյակում վերցրել է սեղանին դրված «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման հրամանատար Ռուստամ Լևոնյանին պատկանող օդամղիչ ատրճանակը, անզգուշաբար կրակել և վնասել ձեռքի ափային հատվածը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել