Tert.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ և «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկը Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները բերել է 2002 թվականի վիճակին:

2002թ. մայիսին Ռուսաստանը և ՆԱՏՕ-ի երկրները Պրատիկա դի Մարե ռազմաբազայում համաձայնագրեր կնքեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աշխատանքի ուժեղացման և ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու վերաբերյալ:

Բեռլուսկոնիի խոսքով՝ վարչապետ եղած ժամանակ նա ծրագրել է մերձեցնել Ռուսաստանն ու Եվրոպան, որպեսզի որպես «ամրացված Արևմուտք», նրանք միասին «հակադրվեն 21-րդ դարի գլխավոր մարտահրավերին՝ չինական էքսպանսիոնիզմին»։

«Ցավոք, Ուկրաինա ներխուժումը ի չիք դարձրեց մեր ծրագիրը, քանի որ մենք վերադարձանք 2002 թվականի վիճակին, երբ Ռուսաստանը մեկուսացված էր Եվրոպայից, իսկ Եվրոպան և Արևմուտքը միավորվեցին ընդդեմ Ռուսաստանի», - ասել է նա՝ ելույթ ունենալով Սենատում։

«Իհարկե, այս իրավիճակում մենք կարող ենք լինել միայն Արևմուտքի հետ՝ պաշտպանելու այնպիսի ազատ և ժողովրդավարական երկրի իրավունքները, ինչպիսին Ուկրաինան է: Այս հարցում մեր դիրքորոշումը հաստատուն է և հստակ»,- ասել է Բեռլուսկոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել