Թուրքական «Սաբահ» պարբերականը, աղբյուրի հղում անելով տեղեկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում, իսկ սահմանի բացման համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը։

«Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այն կազդի ողջ տարածաշրջանի վրա։ Մինչ սահմանի փակվելը՝ 1993 թվականի այնտեղով 40 հազար տոննա ապրանք և 140 հազար մարդ էր անցնում, իսկ այսօր սահմանը բացելու դեպքում այդ թիվը կտաստապատկվի։ Կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը շուտով կրկին կհանդիպեն։ Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում»,-ասել է աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ երբ սահմանը բացելու որոշում կայացվի, 1 ամսվա ընթացքում Աքյաքայի սահմանային անցակետը կկարողանա աշխատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել