Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է հոդված՝ ներկայացնելով երկրի առաջին հնդիկ վարչապետի՝ Ռիշի Սունակին կյանքի ուշագրավ պատմությունը: Սունակը, որը պաշտոնապես ստանձնելու է Միացյալ Թագավորության ղեկավարի լիազորությունները, ծնվել է 42 տարի առաջ Սաութհեմփթոնի ծննդատանը:

Նրա ընտանիքը տասնամյակներ շարունակ զբաղվել է դեղագործությամբ. մայրը՝ Ուշան, ղեկավարել է Sunak Pharmacy դեղատունը: Ընդհանուր առմամբ, նրանց հաջողվել է օտար երկրում ստեղծել ընտանեկան փոքր բիզնես և զարգացնել այն:

This little store was for several decades called Sunak Pharmacy. Run by Rishis mother, Usha, until her retirement a few years back, it was very much a family affair, like many successful small businesses

Դեռահասության տարիներին ապագա վարչապետը, որը ծնվել է հնդիկ ներգաղթյալների ընտանիքում և չափազանց սիրված երեխա էր, հանգստյան օրերին հեծանիվով հիվանդներին առաքում էր դեղատնից պատվիրված դեղամիջոցները:

Պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվելը Սունակի համար ահռելի նվաճում է ՝ հաշվի առնելով, որ նրա տատն ու պապը մոտ 60 տարի առաջ գաղթել են Միացյալ Թագավորություն՝ չունենալով ոչինչ:

«Ռիշի Սունակը այստեղ է հայտնվել տաղանդի, գումարի և հաջողության համակցությամբ՝ չհաշված գերազանց կրթությունը, որի համար օգնել է վճարել Sunak Pharmacy-ն», - գրում է պարբերականը: Արդյունքում Մեծ Բրիտանիան առաջին խոշոր եվրոպական երկիրն է, որը ղեկավարում է ոչ սպիտակամորթ քաղաքական գործիչը: 

Ընտանեկան պատմությունն իրականում սկսվում է Սրակշայից՝ Ռիշիի մայրական տատիկից՝ մի արտասովոր կնոջից, որը մեծացել է խրճիթում՝ Տանզանիայի հեռավոր անկյուններից մեկում, որտեղ կար փոքր փենջաբական համայնք:

Սունակը՝ ծնողների հետ

Rishi Sunak shares pic with parents as campaign draws to a close

1966 թվականին Սունակի մայրական տատը խիզախ որոշում է կայացրել վաճառել իր հարսանեկան զարդերը՝ դեպի Միացյալ Թագավորություն միակողմանի տոմս գնելու համար: Նա մենակ է ճանապարհորդել՝  Տանզանիայում թողնելով ամուսնուն և փոքր երեխաներին: Կինը մեկնել է Լեսթեր, գտել աշխատանք որպես հաշվապահ։ Մեկ տարի անց նա բավականաչափ կանխիկ գումար էր կուտակել, որպեսզի ընտանիքի մնացած անդամներին կարողանա իր մոտ բերել:

Ուշան՝ Ռիշիի մայրը, շատ լավ է սովորել դպրոցում և տեղ ստացել Ասթոնի համալսարանում, որտեղ սովորել է դեղագործություն։ Այնուհետև նա ծանոթացել է Յաշվիրի՝ բժշկական ֆակուլտետի ուսանողի հետ: Նրանք ամուսնացել են 1977 թվականին, տեղափոխվել  Սաութհեմփթոն և ունեցել երեք երեխա. Ռիշին ավագն է:

Punjab to London Via Africa: All You Need To Know About Rishi Sunaks Family

Ռիշին հաճախել է մասնավոր դպրոցներ: Գերազանց խաղում էր կրիկետ և հոկեյ: Ջուդի Գրեգորին՝ նրա ուսուցիչներից մեկը, պատմել է. «Նա միշտ աչքի էր ընկնում ամբոխի մեջ՝ որպես ազնիվ և հոգատար տղա։ Շատ արտահայտիչ էր և հումորի հիանալի զգացում ուներ»:

The remarkable journey that has taken Rishi Sunak to Downing Street began not at Southampton General Hospital, where he was born just over 42 years ago, but at a busy roundabout on the A35 roughly half a mile away

13 տարեկանում Ռիշին, սակայն, մերժում է ստացել կրթաթոշակ ստանալու համար Վինչեստեր հանրահայտ հանրակրթական դպրոցում, որտեղ վճարներն այժմ կազմում են տարեկան 43 000 ֆունտ ստերլինգ: Ապագա վարչապետն այդ դեպքը նկարագրել է որպես իր ամենամեծ ձախողումներից մեկը:

LORD ASHCROFT: Rishi Sunaks gran sold all her wedding jewellery for a  one-way ticket to England | Daily Mail Online

«Դա մեծ խնդիր էր: Ես պարզապես ձախողեցի, և դա մեծ խնդիր էր իմ ծնողների համար։ Շատ ավելի ուշ ես հասկացա, թե դա իրականում որքան մեծ պայքար էր, և այն ամենը, ինչ նրանք ստիպված էին անել, որպեսզի ես կարողանայի Վինչեստեր հաճախել... նրանք շատ խնայողություններ են արել, շատ բան զոհաբերել,  նրանց համար ամեն ինչը վերաբերում էր իրենց երեխաներին հիանալի կրթություն տալուն»,-պատմել է Սունակը:

Դպրոցն ավարտելուց հետո նա ամառային արձակուրդն անցկացրել է Սաութհեմփթոնի ծովափին գտնվող հնդկական Kutis Brasserie ռեստորանում: Այնուհետև ընդունվել է Օքսֆորդի Լինքոլն քոլեջ՝ ստանալով փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսագիտության առաջին կարգի կոչում:
Հարցազրույցների ժամանակ Սունակը պնդում է, որ երբեք թմրանյութեր չի ընդունել և նույնիսկ մի ծխախոտ չի օգտագործել:

New chancellor Rishi Sunak cashed in on fund that helped break banks | News  | The Sunday Times

Օքսֆորդից հետո Ռիշին աշխատանքի է ընդունվել Goldman Sachs-ում և տեղափոխվել Լոնդոն՝ իր ծնողների օգնությամբ 210 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարան գնելով Հարավային Քենսինգթոնում: Երեք տարի այնտեղ գտնվելուց հետո նրան հատկացվել է կրթաթոշակ՝ սովորելու  Կալիֆոռնիայում Սթենֆորդի համալսարանում:

Այնտեղ, 24 տարեկանում, նրա ուշադրությունը գրավել է Աքշաթա Մուրթին անունով մի ուսանողուհի, հանուն որի Սունակը նույնիսկ դասի ժամանակացույցը փոխել է, որպեսզի հավանած աղջկա հետ նույն դասարանում լինի: 

Wife of UK finance minister agrees to stop avoiding UK tax | Reuters

Աքշաթան ծագում է հնդկական բիզնես արիստոկրատիայից. նրա հայրը Նարայանա Մուրթին է, միլիարդատեր, որին երբեմն անվանում են «Հնդկաստանի Բիլ Գեյթս»: Նա 1980-ականների սկզբին հիմնել է Infosys ծրագրային ապահովման ընկերությունը և այժմ երկրի վեցերորդ ամենահարուստ մարդն է:

Սունակը՝ կնոջ և նրա ծնողների հետ

Akshata Murthy and Rishi Sunak - WeddingSutra

Զույգն ամուսնացել է 2009-ին: Այնուհետև նրանք տեղափոխվել են Լոս Անջելես, որտեղ ապագա վարչապետն աշխատել է հեջ ֆոնդերում, ապա հիմնադրել ներդրումային ընկերություն (Theleme Partners):

Rishi Sunaks wife is a tax non-dom in Downing Street | News | The Times

Ինչ վերաբերում է Սունակի ունեցվածքին, ապա նա Լոս Անջելեսում ունի 5,5 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ շքեղ առանձնատուն, 7 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատուն Քենսինգտոնում, 1 և 1,5 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարաններ: Աղբյուրը նկատում է, որ չնայած Սունակը չափազանց կրթված է, խելացի ու ունի աշխատանքային լուրջ էթիկա, սակայն նրա ահռելի կարողությունը երբեմն գլխացավանք է դառնում, քանի որ համապատասխան հրապարակումներն անընդհատ հայտնվում են մամուլում:

Maharaja of the Dales with the £2bn father-in-law: ANDREW PIERCE examines Rishi  Sunak | Daily Mail OnlineIAN GALLAGHER: Rishi Sunak has been plotting since Christmas | Daily Mail  OnlineThe wealth of Akshata Murty, Indian heiress and wife of Rishi Sunak |  Akshata Murty | The GuardianRishis rebel girls: Chancellor reveals groundbreaking women who are role  models for his daughters
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել