Armsport.am-ը գրում է.

ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որը հիմա գլխավորում է «Ռոման», մեկնաբանել է «կարմիր սատանաների» հիմնական կազմից հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հեռացնելու վերաբերյալ իրավիճակը։

«Մարզիչը պետք է հասկանա, որ չպետք է նման ֆուտբոլիստին սովորեցնի՝ ինչպես խաղալ։

Ռոնալդուին չես սովորեցնի տուգանային հարվածներ իրացնել, Իբրահիմովիչին չես սովորեցնի կրծքավանդակով գնդակ կասեցնել, Դիդյե Դրոգբային՝ ինչպես երկրորդ հարկում խաղա։

Ձեր առաջադրանքն է նրանց թիմային խաղին վարժեցնել այդ ակումբում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Sport Bible-ն։

Ռոնալդուն չէր ընդգրկվել ՄՅՈՒ-ի՝ «Չելսիի» հետ խաղի (1-1) հայտացուցակում, քանի որ «Տոտենհեմի» հետ խաղին (2-0) հեռացել էր պահեստայինների նստարանից նախքան խաղի ավարտվելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել