Shamshyan.com-ը գրում է.

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կրակոցներ են տեղի ունեցել. ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի կոտում է Բագրատունյաց փողոցի 10/7 հասցեում գործող անասնաբուժական դեղատան մուտքի դուռը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորներ Դավիթ Ա․-ն և Նարեկ Մ․-ն շտապ մոտենում են նշված վայր, որտեղ նկատում են այդ քաղաքացուն և ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են։ Ու մինչ քրեական հետախույզները կփորձեին այդ քաղաքացուն դեպքի վայրից մեկուսացնեին, 2 անհայտ քաղաքացի, մոտենալով դեպքի վայր, երկաթյա լինգով հարձակվում են օպեր լիազորների վրա, որի ընթացքում նրանցից մեկը լինգով հարվածում է Դավիթ Ա․-ի գլխին, պատճառելով մարմնական վնասվածք։

Այլ ելք չունենալով, օպեր լիազորները իրենց անվամբ հաշվառված հաշվեցուցակային ատրճանակից 1-ական նախազգուշական կրակոցներ են արձակում դեպի օդ։  Արդեն տեղում Դավիթ Ա․-ն, իրական վտանգ զգալով իր և իր գործընկերոջ նկատմամբ, ինքնապաշտպանության նպատակով 1 կրակոց է արձակում այդ քաղաքացու ոտքերի ուղղությամբ, ապա վնասազերծում։

Պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը և Պարեկային ծառայության պարեկները Չեխովի փողոցում բռնել և վնասազերծել են Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Հ․-ին և Երևանի բնակիչ 42-ամյա Էմիլ Փ․-ին։

Վերջիններս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրանց ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Կայքը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հեռախոս, երկաթե լինգ, ինչպես նաև խանութում կոտրված ապակիներն ու գույքը։

   
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել