Armsport.am-ը գրում է․

Ազատ ոճի ըմբիշ, աշխարհի Մ23 տարեկանների կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար.

«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար: Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, ոչ-ոքի չեմ առանձնացնի: Բոլորիս ջանքերով ես նվաճեցի Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչումը։

Շնորհակալ եմ, որ կաք, որ իմ կողքին եք, ուղղում եք սխալներս որ հաջորդ մրցաշարերին նույնպես լավ մարզավիճակով ներկայանամ։ Դեռ դժվար ճամապարհներ պետք է անցնենք մեկս մյուսին օգնելով ու հավատալով: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։

Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 11:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Պուերտո Ռիկայի ներկայացուցիչ Ժոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ, քառորդ եզրափակչում 9:3 հաշվով առավելության էր հասել ղազախ Ասիլ Այտակինի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 13:4 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Տուրմանիձեին:

Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է հռչակվում աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն: Նախորդ անգամ Արսենն այս տիտղոսին արժանացել էր 2021 թվականին Բելգրադում անցկացված առաջնությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել