Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում 36-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Արամուս ավտոճանապարհի՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովդրին հայտնի կանանց գաղութի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել