Armsport.am-ը գրում է.

Հրապարակվել է Globe Soccer Awards-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը։

Այն ներառում էր 25 խաղացող՝ Բենզեմա, Լևանդովսկի, դե Բրույնե, Հոլանդ, Մեսսի, Ռոնալդու, Մբապե, Մոդրիչ, Նեյմար, Կանսելու, Կազեմիրո, Կուրտուա, Դիաս, Ֆոդեն, Հալլեր, Իմոբիլե, Վինիսիուս, Քեյն, Կիմմիխ, Մահրեզ, Մանե, Նկունկու, Սալահ, Սոն Հին Մին, Ալեքսանդր-Առնոլդ:

Այս անվանակարգում հաղթողը կպարգևատրվի այս տարվա նոյեմբերի 17-ին Դուբայում (ԱՄԷ) կայանալիք արարողության ժամանակ։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ France Football-ի «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը։ Հեղինակավոր մրցանակը ստացավ Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել