Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմանում «Աստղիկ» ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ Իսակովի պողոտայից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 6 հասցեում գործող «Կիլիկիա» գարեջրատնից, և որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Մելիք Ս.-ն է։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել