Երկուշաբթի երեկոյան Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքի բնակելի թաղամասում Սու-34 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, նրանց թվում կա երեք երեխա, 19 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը, գրում է svoboda.org-ը:

Չորսը ուղղաթիռով տեղափոխվել են Կրասնոդար, մնացածները մնում են տեղի հիվանդանոցում։

Նախորդ գիշեր Սու-34 ռմբակոծիչն ընկել է բնակելի շենքի բակում։ Միջադեպի պատճառը եղել է շարժիչներից մեկի բռնկումը թռիչքի ժամանակ։ Վթարի ժամանակ թափված վառելիքը բռնկվել է, կրակը տարածվել է շենքով։ Հրդեհն ընդգրկել է 1-9-րդ հարկերը։ Օդաչուներին հաջողվել է ինքնանետվել:  Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է 68 փրկված և ավելի քան 360 տարհանված բնակչի մասին։

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել