Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվող դատապարտյալներից մեկի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այնտեղ պահվող դատապարտյալը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին մեկ այլ դատապարտյալ հիվանդասենյակում բռնել է իր ձեռքերը, իջեցրել շալվարը և իր կամքին հակառակ, սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև կասկածներ, որ հնարավոր է՝ դատապարտյալը գույները խտացրել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել