Արցախի պաշտոնական պատվիրակությունները, տարբեր մակարդակներով, շարունակում են գնալ Հայաստան՝ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ։
Ձևակերպված նպատակը՝ դիրքորոշումների ճշգրտումն է և Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ մանրամասներ իմանալը։
Միանգամից ասեմ՝ անիմաստ նախաձեռնություն, ժամանակի կորուստ և ինքնախաբեությամբ զբաղվել։
ՀՀ իշխանությունը՝ Նիկոլից մինչև խորհրդարանական մակարդակ և՛ Արցախի հարցով իր դիրքորոշումն է արտահայտել և՛ իր անտարբեր վերաբերմունքը արցախցիների ճակատագրի վերաբերյալ։
Արցախի հարցով նշաձողի իջեցումից մինչև Արցախը՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողների հետ հանդիպում/քննարկումները ոչ միայն ընկալելի չեն, անհասկանալի, այլ վտանգավոր։
Վերջապես հասկացեք՝ դրանք պարզ, մատչելի, հստակ ձևով ի լուր բոլորիս ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս են համարում, բանակցություններն այդ տրամաբանության ներքո են, դա տեսանելի է ընթացող պրոցեսից, էլ ի՞նչ լեզվով պետք է ասեն, որ վերջ դնեք ձեր անուղղելի լավատեսությանը և զբաղվեք իրական օրակարգերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել