Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմանում Կոմիտասի պողոտայում՝ Լամբադա կամրջի վրա, բախվել են BMW և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել