ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն Ղրիմի կամրջի պայթյունի դեպքով Ազգային Անվտանգության ծառայությունում կհարուցվի քրեական գործ: Ինչպես հայտնի է, ՀՀ Գլխավոր դատախազությունը այս մասով գրություն էր ուղարկել ԱԱԾ:

Ռուսաստանի քննչական ծառայության ղեկավարը հայտնել էր. «Արդեն պարզել ենք պայթած բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար»: Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը:

ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել այս գործից: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ղրիմի կամուրջը պայթեցրած բեռնատար մեքենան Հայաստանից դուրս է եկել հոկտեմբերի 1-ին: Արդեն ՊԵԿ-ն էլ հայտնեց, որ մեքենան մանրազնին ստուգվել է եւ որեւէ պայթուցիկ նյութ կամ կասկածելի առարկա չի հայտնաբերվել:

ՀՀ ուժային կառույցները, ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, պարզել են, որ Հայաստանով անցած բեռնատար մեքենան գնացել է Ռուսաստանի Դաշնության Կրասնադարի երկրամասի Արմավիր քաղաք եւ այնտեղ փոխվել է, պայթուցիկ նյութերով բեռնվել եւ հասնելով Ղրիմի կարեւորագույն կամուրջին, պայթել է:

Իսկ ով է Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացի է եւ բնակվում է Վրաստանի Ախլցխա քաղաքում: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Հայտնել էինք, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործով ձերբակալվել են 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։ Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Եւ ահա ArmLur.am-ի տեղեկություններով, այս դեպքում ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ կհարուցվի՝ պարզելու մանրամասները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել