Lurer.com-ը գրում է.

Դուբայում մոտակա երկու-երեք տարում կարող է հայտնվել թռչող մեքենայի կոմերցիոն տարբերակը։ Նման կանխատեսումներ է տալիս տեղի Առևտրաարդյունաբերական պալատը։ 

Հայտարարությունը հենց այնպես չի արվել. նախօրեին այնտեղ փորձարկվել է X2 թռչող մեքենայի փորձնական նմուշը։ Շնորհանդեսը կայացել է Skydive Dubai պարաշյուտային կենտրոնում, այն արտադրել է չինական Xpeng ընկերությունը։

Մեքենան ունի ուղղահայաց թռիչք և վայրէջք, կարող է շարժվել քաղաքային միջավայրում ցածր բարձրության վրա և ունի թռիչքի կառավարման խելացի համակարգ:

X2-ը նախատեսված է երկու անձի համար։ Շնորհանդեսի ժամանակ այն կատարել է 90 րոպե տևողությամբ փորձնական թռիչք և ժամում 130 կիլոմետր առավելագույն արագությամբ։

Հավելենք, որ X2-ը սկսել է մշակվել 2020 թվականին, իսկ զանգվածային արտադրությունն ու առաքումը նախատեսված է 2024 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել