Որ հասկանաք հետախուզական տվյալներին Ուկրաինայի հասանելիության և ուկրաինական բանակի կառավարման մակարդակը։ Դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի հաշվարկը ռուսական թևավոր հրթիռի թռիչքի հետագծի հատվածում նստած սպասում է այդ հրթիռին ու բարեհաջող խոցում այն։
Դժվար է ասել, թե թևավոր հրթիռը ինչ տեսակի է, որտեղից է արձակվել ու ինչքան ժամանակ է օդում, բայց ամենայն հավանականությամբ 20-60 րոպեի մասին է խոսքը։ Այդ առավելագույնը մեկ ժամվա ընթացքում տեխնիկական հետախուզության միջոցներով հրթիռը հայտնաբերվել է, գնահատվել է, թե ինչ հավանական հետագծեր կարող են լինել, որոշվել է, թե որտեղ է նպատակահարմար հրթիռը որսալ ու ինչ ուժերով, այդ տվյալները հրամանատարական բոլոր օղակներով փոխանցվել են ներքև՝ համապատասխան հաշվարկին, որից հետո այդ հաշվարկը հասել է առաջադրված վայր ու ու կատարել իր մարտական խնդիրը։
Իհարկե, այս ողջ շղթայում որոշիչ դերն արևմտյան ռազմական մեքենայինն է։ Տեխնիկական հետախուզությունը, տվյալների վերլուծումը, կապը - այդ ամենը ՆԱՏՕ-ն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել