Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Բենֆիկայի» դեմ խաղից առաջ մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակը, որը չի մասնակցելու այդ խաղին․

«Լեոն անհարմություն զգաց «Բենֆիկայի» դեմ առաջին խաղում։ Մենք բոլորս մտածեցինք, որ նա կարող է մասնակցել պատասխան խաղին, բայց խաղերի միջև ժամանակահատվածը շատ կարճ է․ ընդամենը 6 օր։ Նա իրեն համեմատաբար ավելի լավ է զգում, բայց դեռ անհարմարություն է զգում, ինչը կարող է խնդիրներ առաջացնել նման կարևոր խաղում։ Եվ նա խուսափեց մասնակցությունից։

Մենք կտեսնենք, թե շաբաթվա ընթացքում ինչպիսին կլինի դինամիկան, և շատ հավանական է, որ նա կկարողանա օգնել մեզ «Մարսելի» դեմ խաղում։

Արդյոք կզգա՞նք Մեսսիի պակասը «Բենֆիկայի» դեմ խաղում։ Մենք գիտենք Մեսսիի կարևորության մասին, բայց ամենակարևորը նրա մարզավիճակն է ու Նեյմարի և Կիլիանի հետ նրա կապը։ Մենք պետք է այլ որոշումներ գտնենք»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել