Lurer.com-ը գրում է.

Շվեյցարիայում բնակվող ադրբեջանցի բլոգերները բողոքի ցույց են անցկացրել երկրի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահի բռնապետական ռեժիմի։

«Այսօր մենք Շվեյցարիայում բնակվող ներգաղթյալների հետ ցույց ենք անցկացրել ահաբեկիչ բռնապետ Ալիևի ռեժիմի դեմ։ Մենք չենք ցանկանում, որ Ալիևը տանի պատերազմի և սպանի հայերին ու ադրբեջանցիներին: SOCAR-ը ահաբեկչական կազմակերպություն է: Ալիևը Եվրոպայում հարձակվում է քաղաքական ակտիվիստների վրա»,- թվիթերում գրել է քաղաքական բլոգեր Մանաֆ Ջալիլզադեն։

Մեկ այլ ընդդիմադիր բլոգեր՝ Սուլեյման Սուլեյմանլին, նույնպես նշել է, որ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը ահաբեկիչ է։

«Մենք պատերազմ չենք ուզում, Ալիևը ահաբեկիչ է, Ալիևը բռնապետ է, իսկ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»,- գրել է Սուլեյմանլին։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել