Փաստորեն՝ Գռզոն՝ այս ողջ պատմության ու ողբերգության գլխավոր շահառուն, հասավ իր նպատակին, և «Սուրմալուի» ողբերգությունը դարձավ առիթ՝ փաստացի կասեցնելու ոչ միայն վերջինիս գործունեությունը, այլև՝ Փեթակի՝ Գռզոյի «Երևանի» մրցակից առևտրի կենտրոնների, որի արդյունքում Գռզոյի գրպաններն այսուհետ կսկսեն է՛լ ավելի մեծ թափով լցվել ոսկով:
Իհարկե, գռզոյականները կարող են պնդել, որ ոչ մի կապ չունի իրենց շեֆը «Փեթակը» փակելու որոշման հետ, ու Գռզոն, ազնիվ, հավասար մրցակցության ջատագով է, բայց փաստն այն է, որ միակ կողմը, որը շահած է դուրս գալու այս ողջ պատմությունից, հենց Նիկոլի սրտի օլիգարխն է:
Պատահականությո՞ւն է, չհավատա՛ք…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/828
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել