ԱԻՆ նախարար Փամբուխչյան Արմենը լրագրողի նկատառմանը՝ ՔՊ-ն իշխանության եկավ «ապագա կա» խոստմամբ, մինչդեռ այսօր քաղաքացիերից շատերը կասկած են հայտնում, քանի որ թշնամու ռազմական ագրեսիան Հայաստանի տարածք է տեղափոխվել, հանգստի գոտի Ջերմուկն էլ դարձել է պատերազմի գոտի, արձագանքել է. «Այդ աշխատանքը՝ «ապագա կա» կարգախոսի շուրջ, մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում: Այո՛, թշնամին ունի որոշակի նկրտումներ, դա ընդհանրապես կապ չունի իշխանության հետ, թե ով է իշխանություն. խնդիր ունեն Հայաստանի հետ»: Միաժամանակ Փամբուխչյան Արմենը հայտարարել է, թե իրենք հիմա անում են ամեն ինչ՝ քաղաքացիներին ապացուցելու, որ ապագա կա, այդ թվում՝ խաղաղության օրակագի սպասարկումը:

Նիկոլի թիմակիցը վտանհավոր քարոզչական հնարք է փորձել առաջ մղել՝ պնդելով, թե Ադրբեջանի ներկայիս լկտի պահվածքը պայմանավորված չէ ՔՊ-ի իշխանության լինելով. Նիկոլի տեղը Տիգրան Մեծն էլ լիներ, Ադրբեջանն իրեն պահելու էր այնպես, ինչպես հիմա է ինքնադրսևորվում, քանի որ խնդիրը ոչ թե Նիկոլն է, այլ՝ Հայաստանը;

Միամիտներին այս խայծը կարող է հիմնավոր թվալ, սակայն դա՝ միայն առաջին հայացքից:

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մոտ 30 տարվա պատմություն ունի, բայց երբեք Ադրբեջանն իրեն այսչափ լկտի չի պահել, երբեք չի եղել այնպես, որ այդ երկրի ղեկավարը փաստացի մասսայաբար ստորացնի Հայաստանի ղեկավարին հերիք չէ, դեռ մի բան էլ ոչ մի հակազդման չարժանանա: Ադրբեջանի ներկայիս լկտիությունը, բացված ախորժակը ոչ միայն կամ գուցե ոչ այնքան պայմանավորված են պատերազմի արդյունքներով, որքան՝ կապիտուլյանտի վերարտադրման փաստով՝ փաստ, որը ծանր բեռ է դարձել՝ հայոց պետականության ուսերին՝ երկարացնելով թշնամու լեզուն ու ձեռքերը: Մինչդեռ եթե ադեկվատ պատասխան տրվեր Իլհամին, մինչդեռ եթե Նիկոլն աթոռն ամենից շատ չսիրեր ու շանս տար Հայաստանին, այսօր Ջերմուկը չէր ամայանա, Սյունիքի մի մասն էլ չէր գրավվի, Երևանը «մազից կախված» չէր մնա:

Խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ՝ Հայաստանը ներսից գրաված թուրքական ագենտուրան, որի մի ներկայացուցիչ էլ Փամբուխչյան Արմենն է՝ մյուս ՔՊ-ականների հետ միասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել