Ավելին, Սիսիանից մեզ ասացին, որ նոր ընտրությունը գրեթե բոլորի սրտով է, բոլոր դերակատարները հակված են գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը վաղաժամ պետք է դադարեցնի նորընտիր ավագանու լիազորությունները․ ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե օրենքով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում»։ Այս դեպքում, մինչեւ նոր ավագանու ընտրվելը, վարչապետի որոշմամբ նշանակվում է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել