Armenpress.am-ը գրում է.

Լիբանանը խոստորեն դատապարտում է հրապարակված տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները, որոնք Ժնևի 1949 թվականի բանաձևի կոպտագույն խախտումներ են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լիբանանի ԱԳՆ հայտարարությունում։

«Ողջունում ենք Ադրբեջանի դատախազության որոշումը տեսագրության առթիվ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Լիբանանը վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, մասնավորապես Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Վիգեն Էօչեկեանին», - նշում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել