Lurer.com-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 6-ից արգելել է ցանկացած թանկացում, բացառությամբ պետական իրավասու մարմինների կողմից թույլատրվածների։ Նման հրահանգ նա տվել է գնաճի հարցով տնտեսական բլոկի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է BelTA-ն։

«Ցանկացած թանկացում արգելված է։ Այսօրվանից: Ոչ թե վաղվանից, այլ այսօրվանից։ Որպեսզի գները մեկ գիշերվա ընթացքում չթանկանան։ Եվ Աստված չանի հաշվապահությունում ինչ-որ մեկը հետադարձ հաշվարկներ, վերահաշվարկներ անի»,- ասել է նա։

Երկրի ղեկավարի խոսքով՝ գների բարձրացման համար անհրաժեշտ է հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի և տարածաշրջանային գործադիր կոմիտեների նախագահների համաձայնությունը։ Առանց նրանց հաստատման՝ գները չեն կարող բարձրանալ։

Լուկաշենկոն բացատրել է, որ նման որոշումը կապված է չվերահսկվող գնաճի հետ։ Ապրանքների ինքնարժեքը, վստահ է նա, արդեն հասել է առաստաղին, և չի կարելի է անգործ մնալ։ Միաժամանակ նա սպառնացել է բիզնեսին, որը շահույթ ստանալու անհնարինության պայմաններում կփորձի փակել օբյեկտը կամ դուրս գալ շուկայից։ «Դուք պատասխան կտաք դրա համար»,- խոստացել է նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել