Հայաստանի իշխանությունները մշտապես ասել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցության և շատ ուրախ կլինենք, որ կարողանանք գտնել այդ մեխանիզմը վերադարձնելու ճանապարհը:Ինչ վերաբերվում է Արցախը մենակ թողնելուն, որևիցե մեկը մեր քաղաքացիներին մենակ չի թողել և խոսակցություններից վեր կան գործողություններ: Այսինքն՝ այն գործողությունները, որոնք արվում են այսօրվա իշխանությունների կողմից ապացույցն են, որ մենք Արցախին մենակ չենք թողնելու»,- ընդգծեց Սիմոնյանը:

Հարցին՝ եթե Ադրբեջանը հրաժարվի Արցախի հետ բանակցել, այդ դեպքում ինչ է անելու Հայաստանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ շարունակելու են Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանել և պահել, ինչպես արվել է 30 տարի շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել