Պարզվում է՝ Խաչատրյան Վիգենը մի «պայծառատեսի» «միտք է ընթերցել» ու գազազել, իսկ գազազել է, քանի որ այդ «պայծառատեսը» դիպուկ կերպով նկատել է, որ այս իշխանությունը պատերազմ բերող է: Հակադարձելով իր կողմից մատնանշված անանուն «պայծառատեսին»՝ Վիգենը հայտարարել է. «Պատերազմը ծնած, պատերազմի ամբողջ 20 տարի մարդիկ սպասարկած՝ առանց ամոթի խոսում են, որ այս իշխանությունը պատերազմ ա բերում: Ի՞նչ ասես էդ մարդկանց, անիմաստ ա էդ մարդկանց հետ… Ես, որ ասում եմ համախմբվել, նկատի չունեմ, սրացումներով ապրած շեղված մարդկանց, աթոռի մոլուցքով տառապող մարդկանց, նկատի չունեմ իշխանությունը՝ հարստանալու միջոց դիտող մարդկանց. դրանք մեր հասարակութնյան մի նեղ շերտ է: Էս կոչս մյուսներին ա ուղղված, որ հանգիստ թողեք էդ մարկանց իրենց պատրանքներում, շրջվեք դեպի պետական շահը և սպասարկեք էդ շահը: Դրա մասին ա խոսքը»:

Դատելով Վիգենի խոսքերից՝ նրա մատնանշած «պայծառատեսն» ինչ-որ ընդդիմադիր գործիչ է եղել, որը հրաշալիորեն բնութագրել է վիգենխաչատրյանների իշխանության էությունը:

Իրականում ոչ մի պայծառատես էլ պետք է չէ լինել՝ արձանագրելու այն ճշմարտությունը, որ պատերազմի աղբյուրը Նիկոլն է՝ գլխներիս «մահվան տիրակալ» դարձած նախկին լրագրողը: Պայծառատես լինել նույնպես պետք չէ՝ հասկանալու, որ Վիգենի «կրուտիտներն» ընդամենն անհույս փորձեր են՝ շեֆի հետույքը փրկելու: Բայց արդյունքում ոչ միայն շեֆի հետույքը չի փրկվել, այլև խայտառակվել է հենց Վիգենի ծերացած հետևը. եթե նախկինները 20 տարի պատերազմ էին սպասարկում, ինչո՞ այդ պատերազմը բռնկվեց ոչ թե նրանց, այլ Նիկոլի օրոք՝ բնական հարց: Միակ բանը,որ նախկին իշխանությունները 20 տարի սպասարկել են, Հայաստանի ու Արցախի ազգային շահն է եղել, որի արդյունքում Ալիևը վերջում լացում էր: Բայց լացն այդ, ցավոք, կարճ տևեց, քանզի իշխանություն վերցրեց Նիկոլը՝ լպստելով Իլհամի արցուքններն ու արյուն թքելով «հպարտների» երեսին:

Պետական շահից խոսում է մի մարդ, որն ամեն անգամ հարմար առիթի դեպքում գլուխկոնծի է տալիս Իլհամի առաջ: Ախր այդ բառակապակցությունը ափսոս չէ՞, որ սա է իր բերանով պղծում՝ազգային շահ. կան բառեր ու արտահայտություններ, որոնք պետք է արգելվեն ՔՊ-ականներին արտաբերել, քանի որ էապես արժեզրկվում ու պախարակվում են:

Վիգենը, ավելի լավ է, թող Ադրբեջանի ժողովրդի շահերից խոսի. դա նրան շատ է «սրում» ու մի այլ կարգի շեղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել