168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում մասնակցում էր իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հարցուպատասխանին. ԱԺ գնացած նախարարներին և վարչապետին հարց տալու համար հերթագրվել էր ՔՊ-ական 4 պատգամավոր, որոնցից պատասխանելով Մարիամ Պողոսյանի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Փաշինյանը նախ կրկնեց 4 տարի շարունակ հնչեցրած թեզերն ու նախկինների հասցեին ասված մեղադրանքները, ապա հավելեց,

«Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս»։

Դահլիճից ՔՊ-ականները Փաշինյանին հուշեցին՝ ոչ թե Հայաստանը, այլ Ղարաբաղը, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց.

«Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս… էդ հլը լեզվի սայթաքում չի, ուրիշ խորքեր էլ կան, եթե ես ճիշտ լսեցի, թե ինչ ասացի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել