«Ուսուցիչ» կար, պատերազմի օրերին ասում էր՝ «Ի՞նչի համար ա էս պատերազմը, ի՞նչ են ուզում է դրանք, հո՞ղ են ուզում, տվեք, թող գնան էլի»։ ՈՒՍՈՒՑԻՉ էլ կա մինչ օրս խելքի չի գալիս իր զոհված աշակերտների ու Արցախի կորստի ցավից։
«Ուսուցիչ» կա նիկոլամոլ ա, ու նենց արդարացումներ ա գտնում դրա համար, որ մազերդ բիզ-բիզ են կանգնում։ Մտածում ես. «Ու սա սերունդ ա կրթում»։
Ամեն ուսուցիչ չի, որ ՈՒՍՈՒՑԻՉ ա, ինչպես որ ամեն «յան» ազգանունով մարդ չի, որ ՀԱՅ ա։ Դրա համար եկեք շնորհավորենք միայն ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻՆ, մանկավարժին։ Նրանց, ովքեր իրենց աշակերտներին հայրենասիրություն են ներարկում, ովքեր հայրենիք սիրել են սովորեցնում։ Ոչ թե հաստիքով աշխատավարձ ստացողներին, այլ ուսուցչի աշխատանքը որպես առաքելություն ընկալողներին։ Նրանց, որոնց միտքն առողջ է, որոնք տարված չեն շիզոֆրենիկներին երկրպագելով ու իրենք էլ շիզոֆրենիկ չեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել