Ադրբեջանական հրոսակների կողմից հայ գերիների նկատմամբ իրականացված դաժանությունների վերաբերյալ այս օրերին իրենց տեսակետներով են շարունակում կիսվել ՔՊ-ական կարկառունները: Նրանցից Սիմոնյան Ալենը, օրինակ, արձագանքելով կատարվածին, ասել է՝ «խաղաղության օրակարգը» շարունակում է ակտուալ մնալ, որպեսզի այլևս նման տեսանյութեր չլինեն: Միաժամանակ հեգնական հարց բարձրացնելով, թե առաջարկը ո՞րն է, հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, ծովից ծով Հայաստա՞ն, Սիմոնյան Ալենը ծաղրել է մեծ Հայաստանի մասին հայ ժողովրդի երազանքն ու հավատացրել. «Մենք պատերազմ չենք անելու, մենք պատրաստվելու ենք՝ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու»:

Ալենը փաստացի երկրորդել է Նիկոլին. հայտնի «ասուլիսում» Նիկլոն էլ հեգնել էր 300000քկմ-անոց Հայաստանի մասին հայ ժողովրդի ունեցած երազանքն ու, ըստ էության, հայտարարել, որ բացի ևս մեկ անգամ կապիտուլացվելուց, մեզ այլ ելք չի մնացել:

Ի գիտություն «մամայի բալա» Ալենի՝ ոչ ոք իրենից ու իր շեֆից Արևմտյան Հայաստանի վերադարձ չի էլ ակնկալում (ոչ ոք հիմար չէ, որ թրքացածներից նման բան պահանջի): Ուղղակի հարցը տվյալ պարագայում այն է, թե որքան ցածր կարող է ՔՊ-ականներին Ալիևն իջեցնել կամ ՔՊ-ականներն իրենք որքան ցածր կարող են իջնել՝ դուրս գալու շեֆի՝ Իլհամին տված բանավոր խոստումների տակից:

Հարց Ալենին՝ եթե տեսանյութում պատկերված զինվորների մեջ որևէ ՔՊ-ականի մոտ բարեկամ,զավակ կամ թեկուզ աներձագ լիներ, էլի՞ նման հանգստությամբ կպնդեին, որ խաղաղության օրակարգին այլընտրանք չկա: Անշո՛ւշտ, դրան այլընտանք չկա, ուղղակի հարցն այն է, թե նախ՝ ինչ պայմաններով, ապա՝ Իլհամը, արդյոք, կո՞ղմ է դրան:

Իլհամը ոչ միայն կողմ չէ,այլև 1919-20 թթ.-ի քարտեզներով է պատրասվում դելիմիտացիա ու դեմարկացիա իրակաացնել, իսկ բոլոր մյուս քարտեզները նրան ընդհանրապես չեն հետաքրքրում ու չեն էլ հետաքրքրելու, քանի դեռ կապիտուլյանտն է աթոռին, իսկ ալենները՝ նրա կողքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել