Անդոնը Աժ-ում առաջարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Անդոնի տված բացատրություններից պարզ է դարձել, որ խնդիրը կապված է աշխատանքի լայնածավալ բնույթի հետ, ու դեռ ժամանակ է պահանջվելու՝ ամբողջությամբ ուսումանսիրելու նոր փաստաթղթերը՝ դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ:

Իրականում Անդոնի մատնանշած պատճառն ընդամենը քող է. հանձնաժողովի աշխատանքերի երկարաձգումը պայմանավորված է թերևս նրանով, որ դրա «տիրոջ» քաղաքական թիմին իրականում ձեռնտու չէ 44-օրյա պատերազմի կամ պարտության հանգամանքների օբյեկտիվ քննությունը, քանի որ այդ պարագայում փաստերով ու աներկբայորեն կապացուցվի ՔՊ-ի ուղղակի մեղքը՝ հայոց բանակի ջախջախիչ պարտության հարցում: Մյուս կողմից՝ քանի որ այս հանձնաժողովը Նիկոլը մտադիր է բանեցնել որպես շինծու մահակ՝ նախկինների կամ նրանց հետ փոխկապակցված անձնաց դեմ՝ անձամբ «ջրից չոր դուրս գալու», ըստ երևույթին կա՛մ դեռևս քննարկելի է մնում դրա քաղաքական նպատակահարմարությունը, կա՛մ դեռ գլխի չեն ընկել՝ ինչպես պետք է կարվեն գործերը կամ ինչպես պետք է հնչեցվեն մեղադրանքները, որ համոզիչ թվան կամ գոնե ինչ-որ կերպ ապացուցելի լինեն:

Ծանր է Անդոնի գործը, ոչինչ չես ասի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել