Արցախի մեր աղբյուրները, սակայն, կարծում են, որ Վարդանյանի կամուկացն այլ պատճառներ ունի: Բանն այն է, որ քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, թե շուտով Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ կարող է սկսել՝ բոլոր հնարավոր հետեւանքներով, իսկ Վարդանյանի ծրագրերը միայն Արցախի հետ չեն կապված։ Բացի այդ, Արցախում այնքան անմխիթար վիճակ է ֆինանսական առումով, որ Վարդանյանը երկմտում է՝ կարո՞ղ է արդյոք դուրս գալ այդ ծանր բեռի տակից, թե՞ ոչ։ Արայիկ Հարությունյանը, ըստ էության, փաստի առաջ է կանգնեցրել նրան: Երեկ գրառում էր արել նաեւ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանը` ողջունելով Վարդանյանին արված առաջարկը: Մենք տեղեկացանք, որ Արցախի կառավարությունում միանշանակ չեն ընդունել այս փոփոխությունը` Ռ. Վարդանյանը պատրաստվում է արմատական փոփոխություններ անել այստեղ, եւ շատերն առաջիկայում կազատվեն պաշտոններից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել