Lurer.com-ը գրում է.

Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ մեր 17 ռազմագերիների վերադարձին աջակցելու գործում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր միջազգային գործընկերների հետ միասին կշարունակենք առաջընթաց արձանագրել ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել է Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել