Tert.am-ը գրում է.

Ավելի քան 200 000 մարդ համալրել է Ռուսաստանի զինված ուժեր՝ սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիաԱվելի քան 200 000 մարդ համալրել է Ռուսաստանի զինված ուժեր՝ սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայի շրջանակում, երեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի մոբիլիզացիա է անցկացվում, այսօր ավելի քան 200 000 մարդ է համալրել զինված ուժեր»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ համապատասխան պաշտոնյաներին հանձնարարվել է մոբիլիզացվածներին տրամադրել անհրաժեշտ հագուստ և այլ գույք և նշանակել մարտական դիրքերում։

«Ձևավորված ստորաբաժանումների անձնակազմի վերապատրաստումն իրականացվում է ութսուն ուսումնամարզական հավաքակայանում և վեց ուսումնական կենտրոններում»,- ասել է Շոյգուն։

«Նշեմ, որ մասնակի մոբիլիզացիայի ընթացքում մեծ թվով կամավորներ են գալիս զինկոմիսարիատներ: Չափազանց կարևոր է ուշադիր մոտենալ յուրաքանչյուր նման կոչին. չմերժել որևէ մեկին, եթե դրա համար լուրջ պատճառներ չկան», - ասել է Շոյգուն։յի շրջանակում, երեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը:


«Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն՝ սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի մոբիլիզացիա է անցկացվում, այսօր ավելի քան 200 000 մարդ է համալրել զինված ուժեր»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ համապատասխան պաշտոնյաներին հանձնարարվել է մոբիլիզացվածներին տրամադրել անհրաժեշտ հագուստ և այլ գույք և նշանակել մարտական դիրքերում։

«Ձևավորված ստորաբաժանումների անձնակազմի վերապատրաստումն իրականացվում է ութսուն ուսումնամարզական հավաքակայանում և վեց ուսումնական կենտրոններում»,- ասել է Շոյգուն։

«Նշեմ, որ մասնակի մոբիլիզացիայի ընթացքում մեծ թվով կամավորներ են գալիս զինկոմիսարիատներ: Չափազանց կարևոր է ուշադիր մոտենալ յուրաքանչյուր նման կոչին. չմերժել որևէ մեկին, եթե դրա համար լուրջ պատճառներ չկան», - ասել է Շոյգուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել