Lurer.com-ը գրում է.

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի և միշտ հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ աջակցելու նման լուծմանը։

Այս մասին մամուլի խոսնակն ասել է լրագրողների հետ զրույցում ամենշաբաթյա մամուլի ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև պատասխանել է Ռուսաստանին միանալու հանրաքվեների վերաբերյալ Իրանի դիրքորոշման հարցին, որոնք անցկացվել են անցյալ շաբաթ Ուկրաինայի արևելյան Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից վերահսկվող Խերսոնի և Զապորոժիեի հարավում։

Քանաանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով իր հիմնարար սկզբունքների վրա, ընդգծում է երկրների տարածքային ամբողջականության լիարժեք պահպանման անհրաժեշտությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար կանոն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ պետք է խուսափել ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է խաթարել խաղաղության, կայունության և հանգստության ընթացքը»,- ասել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել