24news.am-ը գրում է․

Այս ամիս լրացավ 44-օրյա պատերազմի 2 տարին, բայց դրանից հետո մենք ապրեցիքն կարճատև դաժան կռիվներ, որոնց համար էլի շատ թանկ վճարեցինք։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխանական խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պատերազմում փառքով ընկածներն ու ողջ մնացածները մեզ հայրենասիրություն ու իրական արժեքներ սովորեցրին։ Այս պատերազմից հետո Եռաբլուրում թաղված մեր երկրի պահապան հրեշտակների թվաքանակը ավելացավ, Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են, մեր բանակի և մեր պետականության զինվորները։ Մեր դարպասները սկսում են սահմանից և Եռաբլուրից, դրա համար ոչ մեկի առջև չպետք է փակվեն Եռաբլուրի դռները»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց նաև, որ յուրաքանչյուրը պարտք ունի Եռաբլուրին վերադարձնելու՝  հայրենիքը լուռ ու առանց խոսքերի սիրելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել