Տասը երկրների ռազմածովային ուժերը, ներառյալ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի, հոկտեմբերի 4-ին բազմակողմ հակաականային վարժանքներ են սկսել Հարավային Կորեայում՝ Փհոհան քաղաքի ափերի մոտ, Ճապոնական ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը:

Նրա տվյալներով՝ այս ամենամյա վարժանքները, որոնք անցկացվում են 2016 թվականից, կտեւեն մինչեւ հոկտեմբերի 12-ը: Դրանց նպատակն Է՝ ուժեղացնել համագործակցությունը Կորեական թերակղզում ԱՄՆ-ի գլխավորությամբ այսպես կոչված «ՄԱԿ-ի հրամանատարության» ներքո մարտական գործողությունների պայմաններին ադապտացվելու ուղղությամբ:

Այդ հրամանատարությունն ստեղծվել Է ամերիկացիների կողմից՝ Կորեայի պատերազմի ժամանակ, սակայն ՄԱԿ-ը մշտական գործող մանդատ չունի: Հյուսիսային Կորեան քանիցս փորձել Է համաշխարհային կազմակերպության ուշադրությունը հրավիրել դրա վրա եւ պահանջել Է վերացնել Կորեայում «ՄԱԿ-ի հրամանատարությունը», բայց լսելի չի դարձել:

Ճապոնական ծովում վարժանքների ժամանակ Հարավային Կորեան կգործարկի ութ նավ, այդ թվում՝ 3000 տոննա կշռող ականակիր եւ 700 տոննա կշռող ականորս նավ, P-3 ծովային հետախուզական ինքնաթիռ եւ UH-60 ուղղաթիռներ: ԱՄՆ-ի կողմից վարժանքներին ուղարկվել են ընդջրյա ականների որոնման համար երկու ականորս նավ եւ ուղղաթիռներ: Ներկայիս վարժանքներն անցկացվում են ԿԺԴՀ-ում հրթիռային փորձարկումների ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել