«Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» խորհրդարանական քննարկման ժամանակ Աղազարյան Հովիկը կրկին փայլել է յուր «սրամտությամբ»: Արտահայտելով սեփական կարծիքը ԱԺ բարձր ամբիոնից՝ ՔՊ-ականն այսպես է հիմնավորել սեփական բացասական տեսակետը. «Որքանով գիտեմ կրթական 12-ամյա համակարգը եկել է եվրոպական երկրներց, ու ես չգիտեմ՝ այնտեղ զորահավաքների գործընթացը ոնց է իրականացվում, բայց խոսենք մեր երկրի մասին: Երբ որ ես դպրոցն ավարտեցի, 16 տարեկան էի, երկու տարի ես հասունացա, մեծացա, նոր գնացի բանակ: Հիմա դպրոցն ավարտում են ու գնում բանակ»:

Հայոց բանակի վաղվա օրով «մտահոգ» Աղազարյան Հովիկի խոսքերում «օղբաթն» այն է, որ սա կրկին իր արշինով է չափել աշխարհն այն էլ մի դեպքում, երբ խիստ կասկածելի է թվում նրա՝ «երկու տարի հասունանալու, մեծանալու» մասին խոսքերը: Աղազարյանն ակնհայտորեն չափազանցրել է. նա ոչ միայն դպրոցից հետո եկու տարի, այլև հետդպրոցական տասնամյակներում նույնպես չի հասունացել, չի մեծացել՝բառիս խորքային իմաստով: Եթե մեծացած լիներ, խելքը կհասներ, որ չարժե մաս կազմել գլխավորապես թրաշամանուկներից բաղկացած մի քաղաքական թիմի, որը Հայաստանն անդունդ է տարել:

Բայց ողբերգությունն այն է, որ այպես էլ չհասունացածների ցանկը չի սկսվում ու ավարտվում Աղազարյան Հովիկով. ՔՊ-ի գերակշիռ մասը թերհաս տխմարներ են, որոնք դեռ գլխի չեն՝ ինչի մեջ են մտել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել