Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը գրավել Անգլիայի Պրեմիեր լիգայի և Բունդեսլիգայի ակումբների ուշադրությունը, հայտնում է Il Bianconero-ն:

Նշվում է, որ «Արսենալը» և «Չելսին» հետաքրքրված են սերբ ֆուտբոլիստով, իսկ «Բավարիան» ակտիվորեն փնտրում է նոր 9 համարի, որը կփոխարինի Ռոբերտ Լևանդովսկուն:

Ավելի վաղ սերբ ֆուտբոլիստն անձամբ հայտարարել էր, որ երջանիկ է Թուրինում և մտադիր չէ փոխել ակումբը։

Վլահովիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 մլն եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել