Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ն միակն է, որ երկու անգամ միջուկային զենք է կիրառել և այդպիսով նախադեպ է ստեղծել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը երկու անգամ միջուկային զենք է կիրառել՝ ոչնչացնելով ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքները: Ի դեպ, նրանք նախադեպ ստեղծեցին»,- ասել է նա:

Նա նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները բրիտանացիների հետ միասին «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ առանց ռազմական անհրաժեշտության ավերակների են վերածել Դրեզդենը, Համբուրգը, Քյոլնը և գերմանական շատ այլ քաղաքներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել