Գրիգորյան Արմենի խորհրդավոր հանդիպումը՝ Լենգլիում

Սեպտեմբերի 26-ից աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԽՔ Գրիգորյան Արմենը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Վաշինգտոն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության՝ Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում:

Սա բավական ուշագրավ գառում է՝ նկատի ունենալով ամերկյան ԿՀՎ-ի՝ տարածաշրջանային գործընթացների վրա ունեցած ազդեցության մասշտաբներն ու այն իրական նպատակները, որ հետապնդում է այս կառույցը աշխարհում ու Կովկասում. կոնկրետ մեր տարածաշրջանում ԿՀՎ-ի բուն թիրախը Ռուսաստանն ու Իրանն են:

Թե կոնկրետ ինչ են քննարկել կողմերը Լենգլիում, ԱԽՔ-ը չի նշում՝ հարցը թողնելով մարդկանց երևակայությանը: Չնայած հնարավոր է երկար երևակայելու անհրաժեշտություն չլինի էլ. Հայաստան գալուն պես ՀՀ ԱԽՔ-ն անցնելու է ստանձնած պարտականությունների կատարմանը, ու կասկած չկա, որ կատարելու է այն հանձնարարությունները, որոնք ստացել է Լենգլիում:

Հնարավոր է ՝ առաջիկայում ականատես դառնանք հակառուսական նոր հիստերիայի բռնկմանը, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունների աշխուժացմանը. արևմտյան գրանտակերների հետ իշխանությունների գերակտիվ շփումները (օրինակ՝ըստ մամուլի տեղեկությունների՝ Անդոնի կաբինետում, մի փոքր խորհդրավոր մթնոլորտում արևմտամոլ գործիչների հետ միասին ծավալվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբեյալ փակ քննարկում) խոսում են այն մասին, որ հարցը մնում է իշխանությունների օրակարգում: Հակառուսական հիստերիայի մեծացմանը կարող է նպաստել նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությունը, ըստ որի՝ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Արևմուտքը, որն իր առաջ խնդիր է դրել՝ տարածաշրջանից հնարավորինս արագ դուրս թողնելու Ռուսաստանին, այդ նպատակին հասնելու համար օգտագործում է սեփական շարքերում գրանտակերների պակաս չունեցող հայաստանյան իշխանություններին:

Որոշողը, իհարկե, իշխանություններն են, թե որ երկրի հետ ինչ խորությամբ է պետք զարգացնել հարաբերությունները, սակայն հարցը, թե արդյոք Հայաստանն ունի՞ բավարար ռեսուրս՝ այս իրավիճակում արտաքին քաղաքական վեկտոր փոխելու, անհուսորեն բաց է մնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել