ԵՄ-ի երկրները նախնական համաձայնության են հասել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ. վերջնական որոշումն սպասվում է հաջորդ շաբաթ: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների:

Ըստ աղբյուրների տվյալների, սեպտեմբերի 30-ին եվրոպական 27 երկրների դեսպանները քննարկել են առաջարկությունը եւ «նախնական կանաչ լույս տվել»:

«Վերջնական որոշումն սպասվում է հաջորդ շաբաթ»,-գործակալությունը մեջբերում է աղբյուրների տվյալները: Արեւմուտքն Ուկրաինայի պատճառով ուժեղացրել է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի դեմ, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը:

ՌԴ-ում քանիցս հայտարարել են, որ Ռուսաստանը կլուծի բոլոր խնդիրները, որոնք ստեղծում է Արեւմուտքը: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ռուսաստանյան էներգառեսուրների գները սահմանափակելու Արեւմուտքի գաղափարը, հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչինչ չի մատակարարի արտասահման, եթե դա հակասի իր սեփական շահերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել