Հարցին՝ արդյոք հայկական կողմից հնչող այն հայտարարությունները, որ գումարը մուծված է, բայց զենքի մատակարար որոշ դաշնակից երկրներ ձեռնպահ են մնում Հայաստան զենք մատակարարելուց, չե՞ն կարող թշնամուն ոգևորող հանգամանք դառնալ, Էջմիածնում նախկին նախագահների հանդիպման փաստից «գժված» ու ինքնատիրապետումը կորցրած Անդոնը պատասխանել է.«Ադրբերջանի չհարձակվելու կարևորագույն գործոնը դա մեր երկրի ներքին կայունությունն ա և համերաշխությունն ա: Ուրիշ բան ման մի՛ էկեք: Միայն աշխատեք՝ ամեն ինչ տեղի ունենա համերաշխության մթնոլորտում, նույնիսկ Եռաբլուր գնալը: Եռաբլուր գնալը չդարձնեք, էսպես, քաղաքական շահարկումների առարկա…»

Համերաշխությունից ֆետիշ սարքած Անդոնի պատասխանը, մեղմ ասած, չի դիմանում որևիցե քննադատության. Ադրբեջանի չհարձակման միակ երաշխիքը, որը քիչ թե շատ կարող է զսպիչ դեր ունենալ, հզոր հայկական բանակի գործոնն է,որն ամեն գնով վերացնում են այս իշխանությունները, իսկ ինչ վերաբերում է Անդոնի կոմղից թմբկահարվող համերաշխությանը, ապա դա ասելով՝ Անդոնը նկատի ունի միայն մեկ բան. ՔՊ-ական իշխանության հասցեին հնչող ցանկացած ընդդիմադիր խոսք, քննադատություն սրա նմանների կողմից դիտարկվում է՝ համերաշխության խաթարում այն դեպքում, երբ Նիկոլի հայադավ ծրագրերի իրականացումը ձեռք կբերի լեգիտիմություն միայն այն ժամանակ, եթե իսկապես «համերաշխություն» լինի, որը ենթադրում է բացառապես ծափահարություններ՝ ուղղված Հայաստանի կործանման պրոցեսն իրենց ձեռը պահող խունտային: Այսինքն՝ համերաշխության քարոզի տակ Անդոնը փորձում է լեգիտիմացնել նոր կապիտուլյացիան ու նույնիսկ զոհված հերոսների ծնողների արդար ցասումը համարում է արհեստական՝ նպատակ ուեննալով տպավորություն ստեղծել, թե հանրությունը ողջունում է ՔՊ-ի հայադավ օրակարգը:

Ինչ վերաբերում է նպատակամիտված կերպով թշնամուն ինֆորմացիա հասցնելու երևույթին, ապա դա նորություն չէ, ցավոք. Հենց 44-օրյա պատերազմի ժամանակ էր, որ Նիկոլը, հանրայնացնելով այդ պահին բանակի կարիքների մասին փակ տեղեկությունը, կոչ էր արել քաղաքացիներին գալ զինկոմիսարիատներ՝ իրենց հետ տնից բերելով անհրաժեշտ պարագաներ: Այսինքն՝ դրանով ադրբեջանցիներին փաստացի հայտնել էր՝ ինչպիսի անտերունչ վիճակ է բանակում:

Այսօր էլ, փաստորեն, այդ արատավոր պրակտիկան դեռ վերջ չի գտնում ու չի էլ գտնելու, քանի դեռ Հայաստանը ներսից գրավված է մնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել