Անդոնի խոսքերը մի կողմից՝ տարօրինակ, մյուս կոմղից՝ բավական չարագույժ են հնչում՝ նկատի ունենալով հատկապես որոշ ԶԼՄ-ներ սպրդած այն տեղեկությունները, որ իրականում արդեն իսկ մշակվել է Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթի նախնական մի օրինակ՝ սևագիր, որը դառնալու է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հիմքը: Այսինքն՝ բանակցվելու է այն թուղթը, որը հիմա դրված է Նիկոլի սեղանին և որի մասին, ըստ էության, Նիկոլը խոսում էր Ազգային ժողովից՝ անընդհատ շեշտելով 29800 թիվը:
Միևնույն ժամանակ Անդոնի իռացիոնալ ձևակերպումը, թե ստորագրվելիքի էությունը կախված է լինեու նրանից, թե ինչպես «մենք կմոտենանք», արդեն իսկ հուշում է, որ լավ բանի սպասելն ուղղակի միամտություն կլինի. եթե մի բանի լավ կամ վատ լինելը, հայադավ կամ հայանպաստ բնույթը պայմանավորվում է սուբյեկտիվ, զգացական հանգամանքներով, ապա ակնհայտ է, որ գործ ունենք վտանգավոր ժուլիկության ու դրա ցինիկ քողարկման հետ՝ Անդոնի կատարմամբ:
Բայց Անդոնի համար ստորագրվելիքի բովանդակության հարցը բացարձակ պրոբլեմատիկ չէ: Եթե նույնիսկ ստորագրվելիք փաստաթղթով Երևանն Էրիվան էլ դառնա, դա Անդոնին բացարձակ ցավ չի տա. կարևորն այն է, որ դրանից հետո էլ ինքը շարունակի մնալ հանձնաժողովի նախագահ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/799
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել