Նիկոլը վերջապես բացահայտել է կրթության իմաստը: Նա Կառավարության նիստում համոզմունք է հայտնել ու նույնիսկ պնդել, որ կրթության իմաստը կայանում է նրանում, որ մարդը ստիպված չլինի աշխատել 75000 դրամով: «Եթե մարդը 75000 դրամ աշխատավարձով ամիսն աշխատում ա, էկեք հասկանանք՝ դա ինչ ա նշանակում: Դա նշանակում ա, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել. ուրիշ ոչ մի բան չի նշանակում»,-ասել է Նիկոլը՝ գործազրկությունը նույնպես պայմանավորելով կրթության պակասով:

Հարց՝ իսկ ի՞նչ կրթություն է ստացել Նիկոլը, որին հաջողվել է մագլցել ջունգլիի ամենամեծ ծառի գագաթն ու այնտեղից ազգիս հաշվին կապիկություն անել՝ գրպանը դնելով Ալիևի միլիարդները: Հայոց վարչապետը, հայտնի փաստ է, ԵՊՀ-ից ժամանակին դուրս էր թողնվել, իսկ բարձրագույնի դիպլոմ ձեռք էր բերել բացառապես վարչապետ դառնալուց հետո՝ չարաշահելով յուր սոցիալական բարձր դիրքը, որին հասել էր հայրենիքը թուրքին տալուց չխորշելու գնով:

Հիմա Հայաստանում շատ գիտնականներ, մանկավարժներ, գրադարանավարեր և այլ մասնագետներ աշխատում են հաճախ տվյալ գումարը չգերազանցող աշխատավարձով: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ թերուսներ կամ տխմարներ են այդ քաղաքացիները: Մեծ է համալսարանավարտ մարդկանց շրջանում գործազրկության մակարդակը. գործ ուղղակի չկա, որ մարդը դիմի, ընդունվի ու ինքնադրսևորվի, եթե նույնիսկ լավ մանագետ է: Իսկ եթե հանկարծ մի ինչ-որ տեղ մի նոր աշխատատեղ է բացվում՝այս կամ այն մասնագիտությամբ, ապա մեկ տեղի համար տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիմումներ են ստացվում: Եթե չունես տնտեսություն, եթե գիտությունն ու կրթությունը խայտառակ վիճակում է, եթե արտագաղթ ու պատերազմ է, ո՞վ ունի իրավունք՝ մարդկանց հաթաթա տալու, սեփական դարմայեդությունը վերագրելու այլոց: Կոնկրետ Նիկոլն այդ իրավունքը չունի:

Ցավոք, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամենալավն այսօր ապրում են ոչ թե նորմալ մարդիկ՝ ուսյալ ու աշխատասեր, այլ ՔՊ-ակաների նման «դարմայեդները», որոնք փրկվել են 75000 դրամով աշխատելու հեռանկարից՝ բացառապես երկիրը թուրքին վաճառելու հարցում կաշկանդվածություն չունենալու գնով:

Կեցցե մայիսի 1-ը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել