Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ Արցախի քաղաքական շրջանակներում անհանգիստ են Բաբայանի վերադարձի առիթով, մի քանի վարկած է շրջանառվում: Բանն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաբայանը տեղափոխվել է Հայաստան, մեկ-երկու անգամ է եղել Արցախում, համենայնդեպս՝ հանրային նման միջոցառման չի մասնակցել, առավել եւս՝ կազմակերպել։

Արցախցիները կարծում են, որ նա Փաշինյանի թիմից է եւ նրա կողմից է հովանավորվում։ Եվ եթե վերադառնում է, ապա լուրջ պատճառներ կան, օրինակ՝ կասկածում են, որ Փաշինյանն է գործուղել՝ արցախցիներին նոր ցավոտ զիջումների պատրաստելու համար, որպեսզի, երբ Արցախի գործող վարչախումբը փորձի հակադրվել Արցախը հանձնելու որոշմանը, Բաբայանի միջոցով զսպեն խռովությունները:

Ոմանք էլ կարծում են, որ Բաբայանն ինքն է փախել կործանվող նավից՝ հասկանալով, որ Փաշինյանի իշխանության վերջը մոտ է, եւ շուտով, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ինքն այլեւս Հայաստանում տանիք չի ունենա, եւ ժամանակն է՝ վերադառնալ հայրենիք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել