Armenpress.am-ը գրում է.

Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին հորիզոնական։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով Forbes ամսագրի հրապարակմանը:

Մասկի կարողությունը մեկ տարում ավելացել է ավելի քան 60 միլիարդ դոլարով՝ հասնելով 251 միլիարդ դոլարի:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ցուցակի անցյալ տարվա առաջատարը՝ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 151 միլիարդ դոլարով: Լավագույն եռյակը եզրափակել է Բիլ Գեյթսը՝ 106 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդ տեղում է Oracle-ի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնն է (101 միլիարդ դոլար), հինգերորդը՝ ներդրող Ուորեն Բաֆեթը (97 միլիարդ դոլար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել