Աղազարյան Հովիկը Լևոն Տեր-Պետրոսյանին հռչակեց հանցագործ

Արձագանքելով այն տեսակետին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Պետրոսին տված հարցազրույցում փորձ էր կատարել՝ օգնելու Նիկոլին կիսել պատասխանատվությունը երկրորդ և երրորդ նախագահների հետ՝ Աղազարյան Հովիկն իր անհամաձայնությունն է հայտնել ու հայտարարել, որ Տեր-Պետրոսյանի դերակատարությունը 90-ականներին եղել է խիստ բացասական «մեր հայրենիքի համար»: «Բաներ կա, որ չեմ կարող ասել… իրա մեծագույն քաղաքական հանցագործութունը կայանում է նրանում, որ 96թ.-ին ինքը չէր ընտրվել ՀՀ նախագահ, բոլորը գիտեն, ինքն էլ գիտի, և, հետևաբար, երբ որ պահը եղավ, ոնց որ վարչապետն է անում մեր, ձեռքը խփեր սեղանին, ասեր՝ սենց պետք ա լինի, ինքը չկարացավ ձեռքը խփի սեղանին…»,-հայտարարել է Հովիկը՝ ներկայումս ստեղծված խայտառակ վիճակի մեղավոր կարգելով Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև դատապարտելով Վանո Սիրադեղյանին:

Պետք է խոստովանել, որ Աղազարյան Հովիկի այս արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի հարցազրույցին ինչ-որ առումով անսպասելի է ու առաջացնում է հարցեր: Արդյոք Աղազայան Հովիկի խոսքերից կարելի՞ է ենթադրել կամ հետևություն անել, որ առաջին նախագահի հայտարարությունները կոնկրետ Նիկոլի սրտով չեն եղել: Գուցե Նիկոլը մեղադրում է Տեր-Պետրոսյանին՝ ժամանակից շուտ խաղաքարտերը բացելու համար՝ նկատի ունենալով այն հայտնի իրողությունը, որ ՔՊ-ականներն ու Նիկոլը փորձում են ժողովրդի մեջքի հետևում, թաքուն կերպով կյանքի կոչել Հայաստանի երկրորդ կապիտուլացումը: Սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի քայլը հակառակ կողմից է ընկալվել ու նրա փորձը՝ ռեաբիլիտացնելու Նիկոլի սպասվելիք քայլերը, չեն արժանացել ըմբռնման հովիկաղազարյանների կողմից:

Մյուս կողմից՝ Աղազարյան Հովիկը, փաստորեն, մեղադրել է Տեր-Պետրոսյանին ժամանակին Արցախի հարցերը չլուծելու համար, ինչի հետևանքով իրենք ծանր ժառանգություն են ստացել՝ ստիպված լինելով միայնակ ուտել այն թուքումուրը, որ հիմա ուտում են՝ Իլհամին բացահայտորեն բավարարելու համար:

Հարց՝ ո՞վ է խանգարում ՔՊ-ին ու Նիկոլին՝ հետևելու Լևոն Տեր-Պետրոյսանի բարի օրինակին ու հեռանալ՝ տալով Հայաստանին իրական շանս՝ չդառնալու թուրքի համհարզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել