ՔՊ-ականնե՞րն են քրդերին հանձնել թուրքերին

Վերջին օրերին լայն քննարկման առակա դարձած խնդիրը՝ երկու քուրդ ազատամարտիկի հարցը, այդպես էլ մնում է «օդից կախված» վիճակում: Սկզբում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ն է հանձնել թուրքական ՄԻԹ-ին այդ երկուսին, բայց հետո նույն ԱԱԾ-ն հերքեց այդ լուրերը՝ հայտարերելով նաև, որ ինքը չունի նման լիազորություն: Իր հերթին Արդարադատության նախարարությունը նույնպես հերքեց այն վարկածը, որ հենց իր իմացությամբ ու միջնորդությամբ են ազատամարտիկները հայտնվել թուրքերի մոտ: Ստացվեց մի իրավիճակ, երբ կա կատարված փաստ, բայց անհայտ է մնում կոնկրետ գործողություն կատարած, հետևաբար նաև պատասխանատու օղակը, սուբյեկտը:

Հարց է առաջանում՝ եթե ՀՀ պետական համապատասխան մարմինները հրաժարվում են պատասխանատվությունից ու հայտարարում, որ իրենք անմասն են թշնամական երկրի հատուկ ծառայությունների պահանջները բավարարելու հարցում, ապա ինչպե՞ս են քուրդ ազատամարտիներին Հայաստանում որսացել այնպես, որ ԱԱԾ-ն բանից անտեղյակ է մնացել: Ի դեպ՝ ըստ տեղեկոթյունների՝ ԱԱԾ-ն մտադիր է քրեական գործ հարուցել փաստի առնչությամբ՝ պարզելու՝ ինչ, որտեղ, երբ ու ինչպես:

Իրականում տեղի ունեցածը բնավ տարօրինակ չի կարող դիտարկվել՝ նկատի ունենալով այն, թե ինչպիսի երկրի է վերածվել Հայաստանը 2018-ի տխրահռչակ իրադարձություններից հետո: Մի երկրում, որտեղ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում փաստաթղթավորված թուրքական գործակալն է մի ողջ պետության արտաքին քաղաքականության հերն անիծում, իսկ ԱԺ-ն լի է թրքասեր տարրերով, դժվար թե ՄԻԹ-ի համար դժվար լիներ որսալ քրդերին Հայաստանի ներսում: Նրանց գտնվելու վայրը թուրքերին կարող էր հուշել ասենք Մարիա Կարապետյանը կամ հենց Գռզոն՝ թուրքերին հաճոյանալու ու սեփական գոյությունը թուրքերի առաջ արդարացնելու նպատակով՝ չհաշված, իհարկե, Նիկոլին:

Այնպես որ՝ եթե ԱԱԾ-ն իսկապես ուզում է լույս սփռել խորհրդավոր այս պատմության վրա, ապա կարող է հեռուն չգնալ ու նախ զննել հայաստանյան իշխող քաղաքական վերնախավի վերջին շրջանի գործունեությունը, դրա առանձին ներկայացուցիչների ելումուտն ու թաքուն կամ բացահայտ գործողությունները. մի բան հաստատ կգտնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել