Քաղաքականապես ապաակտիվացած Բաբայան Սյամոն ինչ-որ առումով անակնկալ քայլ է կատարել ու արցախցիներին հրավիրել Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի հրապարակ: «Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հայ ժողովրդին առերեսել է նոր սպառնալիքների, որոնց հաղթահարման շուրջ միավորվելու և մարդկային ու մասնագիտական փորձառությունն ի սպաս դնելու կոչ-պահանջներ է առաջադրում ժողովուրդը՝ վկայակոչելով նաև ինձ»,-մասնավորապես՝ ասված է Սյամոյի գրասենյակի տարածած հաղորդագրությունում, ուր նաև նշվում է այն մասին, որ Սյամոն պատրաստվում է ներկայացնել ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը, պատասխանել մասնակիցների և հանրային տարբեր հարթակներում իրեն ուղղված հարցերին։

Իհարկե, խիստ լավատեսական կլինի կարծելը, թե Սյամոյի այս քայլը կարող է լինել յուրատեսակ արտահայտություն՝ բացառապես նրա ՝սեփական հայրնեիքի ճակատագրով մտահոգված լինելու: Սյամոն, որի կարյերային առաջընթացն ակնհայտորեն կանգ է առել այս կամ այն պատճառով, ներկայումս տեղի ունեցող պրոցեսներում ու դրանց հետևանքով առաջ եկած հասարակական տագնապում իր համար հնարավորություն է նշմարել՝ դաշտում ակտիվություն ցույց տալու, իսկ հետո այդ ակտիվությունը հնարավորինս թանկ գնով խուրդելու. Սյամոն քաղաքանության մարդ չէ, և ինքն էլ դրա մասին շատ լավ գիտի, իսկ նման տնազների հիմնական պատճառն առավելապես լինում է հնարավորինս շատ փող աշխատելու մոլուցքը, եթե անգամ դրա համար ստիպված լինի կատարել ամենասևագոծ աշխատանքը: 44-օրյա պատերազմն ու դրանում Սյամոյի թողած քայքայիչ հետքը ասվածի վառ ապացույցն են:

Բացառված չէ, որ Սյամոն կոնկրետ ինֆորմացիա ունի առաջիկայում սպասվելիքի վերաբերյալ ու ելնելով դրանից՝ փորձում է այնպես դիրքավորվել, որ եթե ոչ Հայաստանում, ապա գոնե Արցախում «փառքի» մի պատառիկ էլ իրեն բաժին հասնի, իսկ որպեսզի դրա շանսը մեծ լինի, Սյամոյին պետք է նախևառաջ ապացուցել իր՝ արցախցիների շրջանում իբր ունեցած վարկանիշի գոյությունը, ցույց տալ, որ իրենից ինչ-որ բան է ներկայացնում:

Տսնես կա՞ մեկը, ով Սյամոյի հետ ինչ-որ հույսեր է կապում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել